Մեկը կար՝ թմրանյութերի գործով անցած, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը. Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ի արձանագրումով մենք մտել ենք պայքարի վերադասավորման փուլ, որն ավելի ներառական ու ավելի ընդգրկուն է դառնալու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Պայքարի բովանդակությունը մնալու է նույնը, այն ծնվել է ապօրինի հանցագործ իրականությունից: Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով ու կազմակերպչական վերադասավորումներով, ու շատ շուտով դրան ականատես կլինեք»,- ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը՝ ինչ է դա ենթադրում, Սրբազանն ասաց. «Այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մենք գործում ենք մի կեղտոտ համակարգի դեմ, որը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն: Այս ամբողջ շարժման ժամանակահատածում խորհրդարանի ամբիոնը դարձել է կեղտոտ քարոզչության միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդ ամբիոնի վրա: Դրանցից մեկը, որն ինքն իրեն կյանքում շատ է երևակայել, ու տեղեկություներ կան, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, այս օրերին դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ իր հայտարարությունների համար, մանավանդ՝ վերջին: Դատական գործընթաց էինք սկսել նաև մի լրագրողի հանդեպ, որը մեզ համարում էր գործակալ, դա էլ հերքվեց ԱԱԾ-ի կողմից: Պատգամավորների շարքից ինչ-որ մեն էլ ասել է, թե ԱԱԾ-ն այդպիսի տեղեկություն տալ չի կարող:

Անդրադառնալով շարժմանը՝ Սրբազանն ասաց. «Փողոց լինելու է, կազմակերպչական լայն ռեսուրսի ներգրավում լինելու է, շարժումը որոշակիորեն դառնալու է օրակարգ թելադրողը մեր երկրում: Առաջիկա ամիսներին մենք հրապարակը չենք լքելու»:

Բագրատ Սրբազանը հավելեց նաև, որ իրենց վերջնական նպատակը լինելու է իրավական ճանապարհով հրաժարականի հասնելը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30