Գալուզինն ասել է՝ ինչ կլինի, եթե «Հայաստանն անցնի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ»

Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը: Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ասել է նա «Комсомольская правда»-ին:

Նա ընդգծել է, որ Մոսկվան «բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ պատրաստակամություն է հայտնել քննարկելու Երևանին հուզող հարցերը»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30