Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային

Երեկ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում կայացավ Ավստրիա-Ֆրանսիա հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց Դիդյե Դեշամի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Խաղի 38-րդ րոպեին ավստրիացիների պաշտպան Վոբերը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը։

Նշենք, որ Անտուան Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում այսօր անցկացրեց 130-րդ հանդիպումը։

Հաջորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Նիդեռլանդների հետ, իսկ Ավստրիան՝ Լեհաստանի։

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30