Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել. քվորում չկա

Ազգային ժողովի արտահերթ նիստը գումարել չի հաջողվել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն ներկայացել, արդյունքում այն չի կայացել:

Գրանցվել է 34 պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ 4 ժամ կարող են սպասել քվորմանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորների հրավերով ԱԺ-ում պետք է կայանար արտահերթ նիստ: Օրակարգում «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» հարցն էր:

Միաժամանակ, Վազգեն Գալստանյանը և նրա աջակիցները Բաղրամյան պողոտայում են: Գալստանյանը հանրահավաք է հրավիրել՝ հաջակցություն ընդդիմադիր պատգամավորների հրավիրած, սակայն չկայացած արտահերթ նիստի:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ իշխող ուժը չի մասնակցելու օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին։ Իսկ արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասել էր Հովհաննիսյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30