Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կերկարաձգվի մեկ կամ երկու ամսով. Ավինյան

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կերկարաձգվի մինչև երկու ամսով:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն, մինչև նոր ավտոբուսները հասնեն Երևան և շահագործվեն:

Քաղաքապետը հանձնարարեց ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները բնականոն հունով ընթանում են:

Անդրադառնալով մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին, Գրիգորյանն ընդգծեց, որ ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրումը նախատեսվում էր սեպտեմբերի 1-ից: Ուժի մեջ մտնող նախագծով 1 ամիս անսահմանափակ երթևեկելու համար պետք է վճարել 8800 դրամ, երեք ամսվա համար անսահմանափակ երթևեկելու համար՝ 23 հազար 600 դրամ, իսկ մեկ տարի անսահմանափակ երթևեկելու համար՝ 88 հազար դրամ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30