Եվրո-2024. Սլովենիան փրկվեց պարտությունից Դանիայի դեմ խաղում

Եվրոպայի 2024 թվականի առաջնության շրջանակում Դանիայի հավաքականն այսօր Շտուտգարտում մրցել է Սլովենիայի հետ և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:

17-րդ րոպեին Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը առաջ է մղել իր ազգային թիմին։ 77-րդ րոպեին Սլովենիայի հավաքականի պաշտպան Էրիկ Յանժան հավասարեցրել է հաշիվը և փրկել իր թիմին պարտությունից:

Եվրո-2024-ում Սլովենիայի և Դանիայի հավաքականները հանդես են գալիս C խմբում: Խմբային փուլում նրանց մրցակիցներն են Սերբիայի հավաքականը և նախորդ Եվրո-2020-ի եզրափակիչի մասնակից Անգլիայի հավաքականը:

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30