Մահացել է Չեռնոգորիայի հավաքականի 26-ամյա դարպասապահը

Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահ Մատյա Սարկիչը մահացել է 26 տարեկանում։ Այս մասին հայտնել է անգլիական Միլվոլի մամուլի ծառայությունը, որի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել 2023 թվականից։

Հաղորդվում է, որ Սարկիչը շաբաթ առավոտյան հիվանդացել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքի բնակարաններից մեկում։

Սարկիչը 2019 թվականից ի վեր ազգային հավաքականում անցկացրել է ինը հանդիպում, որոնցից վերջինն անցկացրել է հունիսի 5-ին բելգիացիների դեմ:

Չեռնոգորիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Միլվոլ ակումբը ցավակցություն են հայտնել Սարկիչի մահվան կապակցությամբ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30