Բագրատ Սրբազանը մասնակցում է «Արարատյան ալյանսի շուրջը» համաժողովին

Այսօր՝ հունիսի 15-ին, «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը մասնակցում է «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Հրավիրված են հասարակական-քաղաքական գործիչներ, հայաստանյան և միջազգային փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։

Բագրատ Սրբազանն իր ելույթում նշեց հետևյալը․ «Հունիսի 12-ին արձանագրվեց, որ այսօրվա իշխանությունը և նրա ղեկավարը դեռևս պատրաստ ես ամեն ինչի, ամեն գնով, և ամբողջ իրավապահ համակարգը՝ Դատախազությամբ, Քննչական կոմիտեով, ոստիկանությանը դրաձրած գործիք լծված են այդ ամենն արդարացնելու, մինչդեռ պետք է ծատայեին պետությանն ու քաղաքացիներին, տեղի է ունենում լրիվ հակառակը։

Հունիսի 12-ը շատ կարևոր ջրբաժան է եղել մեզ համար, վերստին և վերջնական բացահայտելու այն արյունի տենչը, որ գոյություն ունի այսօրվա իշխանության մոտ և մեջ։ Ամբողջական պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի և մնացածի վրա է։

Իմ կոչն ու հրավերն է՝ վերջին անգամ, նախավերջին անգամ, բոլոր նրանց, ովքեր կարծում են, ովքեր հավատում են, որ այս անպատվության շղթան պիտի կտրվի, ստի շղթան պիտի կտրվի, մեր կյանքում պիտի տեղ գտնի հաշտությունը, որը դարձել է կարիք և անհրաժեշտություն։ Ովքեր այդպես մտածում են, թող չակնկալիքներով միանան, եթե չէ, էլի եմ ասում, սա նաև իրենց համար է, և այս վերաձևակերպելու և ձևավորելու գործընթացը շատ ավելի մեծ, համաժողովրդական բնույթ կկրի»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031