Արտահոսած փաստաթղթերի համաձայն՝ Բելառուսն արդիական ռազմական տեխնիկա է մատակարարել Ադրբեջանին 2018-2022-ի ընթացքում․ Politico

Բելառուսն առաջադեմ զենքեր է մատակարարել Հայաստանի ոխերիմ թշնամուն, թեև երկու երկիրն էլ (Հայաստանն ու Բելառուսը-Խմբ.) ենթադրաբար դաշնակիցներ են Ռուսաստանի գլխավորած միջազգային պաշտպանական պակտում. այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով իր տեսած արտահոսած փաստաթղթերին։

Թերթը գրում է, որ ֆայլերի պահոցը նոր լույս է սփռում Հայաստանի իշխանությունների որոշման վրա՝ հայտարարելու, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ ռազմական դաշինքից: Նշվում է, որ Հայաստանն այժմ գտնվում է դեպի Արևմուտք պատմական շրջադարձի շեմին՝ պաշտպանության համար գնալով դեպի Եվրոպա և ՆԱՏՕ, թեև տասնամյակներ առաջ նախկին խորհրդային հանրապետությունը հույսը դրել էր Մոսկվայի վրա:

«Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսի որոշումը՝ 2018-2022 թվականներին Ադրբեջանին առաջադեմ ռազմական տեխնիկա մատակարարելու մասին, ինչը նրան առավելություն է տվել իր վաղեմի հակառակորդի հետ պատերազմների ալիքում, կդիտարկվի որպես դառը դավաճանություն Հայաստանի կողմից», — գրում է Politico-ն՝ նկատելով, որ տեսականորեն ՀԱՊԿ անդամները պարտավոր են պաշտպանել միմյանց, եթե հարձակման ենթարկվեն:

«Այժմ, ավելի քան մեկ տասնյակ նամակների, դիվանագիտական նոտաների, վաճառքի օրինագծերի և արտահանման անձնագրերի պահոցը, որը տեսել է Politico-ն, ցույց է տալիս, որ Բելառուսն ակտիվորեն աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Առաջարկվող ծառայությունները ներառում էին ավելի հին հրետանային սարքավորումների արդիականացում և էլեկտրոնային պատերազմի և անօդաչու սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում», — գրել է Politico-ն:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30