Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել քաղաքացիների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել մի խումբ քաղաքացիների հետ վաղ առավոտյան կայացած հերթական հեծանվային զբոսանքից։

Հրապարակմանը կից Փաշինյանը գրել է․ «Այսօր տեղի ունեցավ մեր երկրորդ հեծանվային զբոսանքը Երեւանում՝ 15 կմ: Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է, հեծանիվը հաճույք է։ Կեցցե’ հեծանիվը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են միանալ մեր հեծանվային ակումբին, թող իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը եւ հեծանիվի հետ իրենց լուսանկարն ուղարկեն [email protected] էլ . հասցեով»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյանը կրկին վաղ առավոտյան հեծանվային զբոսանք էր անցկացրել քաղաքացիների հետ՝ սոցցանցերի իր էջերում տեղադրելով տեսանյութ ու լուսանկար։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30