Դեպքն անհանգստացնող է․ Արայիկ Հարությունյանը դատապարտել է Երևանում հրեական սինագոգի վրա հարձակումը

Երևանում հունիսի 11-ին հրեական սինագոգի վրա հարձակման դեպքն անհանգստացնող է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այժմ իրավապահների կողմից կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: ՀՀ իշխանությունները և հանրությունը միարժեքորեն դատապարտում են ազգային և կրոնական այլատյացության յուրաքանչյուր դեպք և փորձ: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր հասարակության մեջ գերիշխում է հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ Ավելին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված են հասարակական կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտներում: Համոզված ենք, որ իրավապահներն ամեն ինչ կանեն՝ բացահայտելու գրանցված միջադեպի հանգամանքները»,- նշել է Հարությունյանը։

Հունիսի 11-ին լուրեր էին տարածվել, որ անհայտ անձը քարով հարվածել է Երևանում հրեական կրոնական կենտրոնի պատուհանին և կոտրել այն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30