Ռոբերտ Լևանդովսկին վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո-2024-ի առաջին հանդիպումը

Լեհաստանի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկից առաջ կադրային խնդիրների առաջ է կանգնել։ Այսպիսով, մայրցամաքային առաջնության առաջին խաղում լեհերին չի օգնի գլխավոր ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Պավել Դավիդովիչը քառագլուխ մկանի սալջարդ է ստացել։ Սվիդերսկու հետազոտությունը ցույց է տվել, որ սրունքի սալջարդ է առկա՝ առանց էական վնասների։ Երկու խաղացողներն էլ պետք է վերադառնան լիարժեք մարզումների հետազոտությունից հետո 3-4 օրվա ընթացքում:

Ռոբերտ Լևանդովսկին ազդրի երկգլխանի մկանի պատռվածք է ստացել, ինչը թույլ չի տա նրան մասնակցել Եվրոյի առաջին հանդիպմանը: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռոբերտը կարողանա խաղալ երկրորդ խաղում՝ Ավստրիայի դեմ»,- Լեհաստանի հավաքականի բժշկի խոսքը մեջբերում է թիմի պաշտոնական էջը սոցիալական ցանցերում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30