Հ1-ը ումից ինչ գնով ցանկացել՝ գնել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 1-ից մինչ օրս հարկատուների միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը 37 պետական գնում է կատարել եւ բոլորը՝ 1 անձից ուղիղ գնման ընթացակարգով, առանց մրցույթի։

Այսինքն, Հ1-ի տնօրինությունը՝ Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ, մրցույթ չի հայտարարել, այլ ումից ինչ գնով ցանկացել` գնել են, մեկ է` փողը հո իրենց գրպանից չեն վճարում, ի՞նչ կարիք կա հարկատուների գումարները խնայելու։

Իսկ գնումները տարբեր բնույթի են․ մաստիկայից մինչեւ նվագախմբի ծառայություններ, սննդամթերքի ձեռքբերում եւ այլն։ Նշված գնումների ընդհանուր գումարը կազմում է 10 մլն 584 հազար 710 դրամ»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30