ԱԺ արտահերթ նիստ կգումարվի․ օրակարգը հայտնի է

Ազգային ժողովից հայտնում են, որ, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, կգումարվի արտահերթ նիստ։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օրակարգում Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախագիծն է։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ չի հայտնել՝ արտահերթ նիստին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ խորհուրդը համաձայնություն չի տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետից շուտ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությամբ սահմանված ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30