ԱԺ խորհուրդը կմերժի, օրակարգ չի ընդգրկի ընդդիմադիրների միջնորդությունը․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի խորհուրդը կմերժի և հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացությունների միջնորդությունը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիր խմբակցություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել Խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։

Սիմոնյանն ասաց, որ դրա իմաստը չեն տեսնում։

Ընդդիմադիր պատգամավորները միջնորդության մեջ, մասնավորապես, նշվել էին, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է։ Գործող կառավարությունը ձախողել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը» <> «պահի հրամայական է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Այսօր ավելի վաղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ ընդդիմությունը ցանակնում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարակը։

Մինասյանը նաև ասել էր, որ եթե իշխող մեծամասնությունն այս ուղերձն ընդունի, ապա կառավարությունը կարող է հրաժարական տալ, ու հետո ընտրել նոր վարչապետ ու ձևավորել նոր կառավարութուն։

Նրա խոսքով՝ սա կապ չունի, այսպետ կոչված, իմփիչմենթի հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30