ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն ճշգրտում է պահանջում, քանի որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

«Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը։ Ընդ որում, ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա»,– նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Քարտուղարությունը նաև կօգտագործի առկա պահուստները՝ աշխատանքը բնականոն ռեժիմով շարունակելու համար։

Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանը պահպանում է ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։ Դա հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպությունների ֆինանսական կարգապահությունը պահպանվում է անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը կասեցնելու կամ դադարեցնելու ցանկությունից:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30