Հունիսի 9-ը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր. Բագրատ Սրբազան

Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր։

Այս մասին Վանաձորում՝ հանրահավաքի ժամանակ, հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Հունիսի 9-ոչ թե վերջին օրն է, բայց ամենակարևոր առանցքային օրն է մեզ համար։

Դրանից հետո ամեն օր մենք անելիք ունենք, ամեն օր։ Մինչև հասնենք այս մարդկանց հեռացմանը, մենք շատ կարճ ժամանակ ունենք այլևս, մեկ ամիս, ուրիշ ճանապարհ, ուրիշ ժամանակ չունենք։

Կիրակի օրը, ժամը 18։30 Հանրապետության հրապարակում ենք լինելու՝ ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու համար, ոչ աջ, ոչ ձախ»,-հայտարարել է նա։

«Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին, և իմ երդումը կյանքում եղել է, որ չեմ ներելու Հայաստան և չեմ մոռանալու հանուն քեզ, Արցախ»,-հայտարարել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30