Բագրատ սրբազանի առաջնորդած ավտոերթն արդեն Վանաձորում է

Բագրատ սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ավտոերթն արդեն Վանաձոր է հասել։ Այստեղ շարժման առաջնորդին ու մասնակիցներին աղուհացով դիմավորեցին։ Այնուհետև սրբազանն այցելեց զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու։

«Ուզում եմ ոտքս Վանաձոր դնելուն պես ողջունել Մամիկոն Ասլանյանին՝ ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին, որն արդեն 2 տարի է՝ առանց մեղադրանքի գտնվում է կալանքի տակ»,- ասաց սրբազանը։

Այնուհետև մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի «Արցախ» պուրակ, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք է հրավիրել։

Հանրահավաքը սկսելուց առաջ սրբազանն առաջարկեց հավաքվածներին աղոթել միասին, ապա շնորհակալություն հայտնեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին՝ բոլոր ձեռնարկներում աջակցելու և իր կողքին լինելու համար։ Այսօր էլ Հովնան սրբազանը ներկա է՝ Գուգարաց թեմի մյուս հոգևորականների հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30