Պետք է կատարվեն հակաջրհեղեղային միջոցառումներ, որպեսզի հետագայում նույն իրավիճակը չկրկնվի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս և զրուցել տեղի բնակիչների հետ։

Այս մասին ՀՀ վարչապետը տեսանյութ է տարածել «Ֆեյսբուքի» իր էջում։

Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ ծանոթացել է իրականացվող աշխատանքներին և տեսել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։

Բնակիչներն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին և Կառավարությանը՝ աղետից տուժածների կարիքներին արագ արձագանքելու և աջակցություն տրամադրելու համար։

«Պետք է այնպես անենք, որ մտածենք, թե ո՞րն է ամենաարագ և արդյունավետ ճանապարհը, որպեսզի կարողանաք գալ հետ և ձեր տանը ապրել»,-ծանոթանալով բնակիչների բնակարանային խնդիրներին՝ ասաց վարչապետը։

Նա նաև հավելեց, որ հենց առաջին օրվանից խնդիր է դրվել՝ հասկանալու և գնահատելու առաջիկա 24 ժամվա կարիքը, առաջիկա 2 օրվա կարիքը և այլն, ու դրանից հետո արդեն հասկանալ, թե միջնաժամկետ հեռանկարում ինչպիսի գործողություններ պետք է ձեռնարկել։

«Պետք է նաև հասկանանք, թե նման դեպքերի կրկնությունը բացառելու համար ի՞նչ պետք է արվի։ Մասնագետներն ասում են՝ այդ ափով ամբողջը կառուցապատումներ են, որոնցից, մեծ հավանականությամբ, 90 տոկոսն ապօրինի է. հիմա ջուրն այն կողմից լցվել է, եկել է դեմ առել պատին և բարձրացել։ Փրկարարներն ինձ ասում են, որ դա դեր է խաղացել, քանի որ ջուրը չի կարողացել դուրս գալ։ Եթե նման բան պարզվի, պետք է պայմանավորվենք, որ այդտեղ պետք է մաքրվի»,-ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ տները նորոգելուց հետո պետք է ձեռնարկվեն նաև հակաջրհեղեղային միջոցառումներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30