Ադրբեջանն ու Հայաստանը հաջողությունների են հասել իրենց պետական սահմանները հաստատելու գործում․ Ալիև

«Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանները հաստատելու գործում»։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ Ալիևի՝ խոսքը սահմանի գրեթե 12,7 կմ երկարությամբ հատվածի համաձայնեցման մասին է։

Նա, Տավուշի հանձնված տարածքները ադրբեջանական համարելով, նշել է․ «Բանակցությունների միջոցով վերադարձվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղ, որոնք 30 տարի օկուպացիայի տակ են եղել(ըստ․ Ադրբեջանի նախագահի), և մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ», — ընդգծել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30