Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին

Տորոնտո քաղաքի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում գումարված Կանադայի թեմի 40-րդ պատգամավորական տարեկան համագումարին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդոր է ուղղել, որ Կանադայի իշխանությունների առջև բարձրաձայնեն Ադրբեջանի հայահալած քաղաքականության մասին։

Այս մասին նշվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ։

«Վեհափառ Հայրապետը հորդորել է նաև հիշեցնել բռնազավթված Արցախի, բռնի տեղահանված հայության, ապօրինաբար պահվող գերիների և Արցախում հայկական մշակույթի ոչնչացման մասին»,-ասվում է հայտարարության մեջ:

Համագումարի մասնակիցներին ողջույններ և բարեմաղթանքներ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30