Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հունիսի 7-ի հայտարարությունը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որով վիճարկվում է այս երկրի տարածքային հավակնություններն իր հարևանների նկատմամբ, իրականում ոչ այլ ինչ է, քան որպես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու մտադրություն այն մարտահրավերներից, որոնք խոչընդոտ են հանդիսանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար։

Այսօր իրական գլխավոր խնդիրը Ադրբեջանի դեմ շարունակվող «տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի անկախության ակտին»,- ասել է նա։

Ըստ Հաջիզադեի՝ Ադրբեջանը օրինական իրավունք ունի պահանջելու Սահմանադրությունից բացառել այն դրույթը, որը ըստ իրենց «շոշափում է անվտանգությունը, և դա չի կարելի անվանել միջամտություն Հայաստանի ներքին գործերին»։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության տրամաբանությունն այն է, որ այն «շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ և ձգտում է պահպանել այս իրավիճակը միայն որպես ապագայում Ադրբեջանի դեմ վերսկսվող ագրեսիայի պահեստային տարբերակ»։ Միևնույն ժամանակ, Հայաստանի փորձերը վերականգնելու Մինսկի խումբը, որը հանդիսանում է անցյալ հակամարտության մասունքը, և ռազմականացման քաղաքականության շարունակությունը ցույց են տալիս, որ այս երկիրն ունի «թաքնված օրակարգ՝ ուղղված Ադրբեջանի դեմ»։

Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման միակ ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ հիմնված նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, հարգանքի վրա և վերացնել այս ուղղությամբ վտանգ ներկայացնող մարտահրավերները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք՝ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հունիսի 7-ին արձագանքել էին Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ-ի Սահմանադրության հետ կապված հայտարարություններին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30