Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան, հաղորդում է Պետդեպը։

Օ’Բրայենը կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը:

Բացի այդ, պետքարտուղարի օգնականը կգլխավորի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումը, որը կգնահատի երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և կքննարկի հետագա քայլերը:

Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30