Լավ կլիներ, որ Ադրբեջանը խոսեր Սումգայիթի, Բաքվի ջարդերից․ Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հնչեցրած հայտարարությունների մասին

«Քաղաքական կամքի առկայության պարագայում Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել հենց վաղը, սակայն մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ բանակցային սեղանի շուրջ կառուցողական քննարկումներ են իրականացվում, սակայն գործնական փուլում Ադրբեջանը տորպեդահարում է քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները»։ Այս մասին, այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Օրենսդիր մարմնի ղեկավարն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի դեմ ուղղված մեղադրանքներին, կապված Խոջալուի դեպքերի հետ՝ ավելացրեց․ «Լավ կլիներ, որ Ադրբեջանի նախագահը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից և, ընդհանրապես, խաղաղության ձգտող կողմը պետք է ուշադրություն դարձնի այն բաց կողմերին, որոնք կարող են խանգարել խաղաղություն կերտելուն։ Մի երկրի ղեկավար, որն ուղղակիորեն ցանկանում է նպաստել խաղաղությունն իրականություն դարձնելուն, պետք է նախևառաջ բաց թողնի մեր ռազմագերիներին, իր երկրի քաղբանտարկյալներին, եթե ցանկանում է միջազգային հարթակներում վստահելի գործընկերներ ձեռք բերել»,- ասաց նա։

«Չնայած Ադրբեջանի իշխանությունների վարած երկիմաստ քաղաքականությանը, Հայաստանը հավատարիմ է իր որդեգրած խաղաղության օրակարգին»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով,որ Հայաստանն ուղարկել է Ադրբեջանին խաղաղության օրակարգի վերաբերյալ իր առաջարկները և սպասում է պատասխանի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30