Ես իրեն և ստեր չեմ մեկնաբանում. Ալեն Սիմոնյանը` Զախարովայի հայտարարությունների մասին

Ես իրեն եւ ստեր չեմ մեկնաբանում: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել հայ խորհրդարանականներին Բուչայում իբր սպնվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիեւը:

«Ասել է նաեւ, որ ինչ-որ պատվիրակություն է գնացել Ուկրաինա: Ոչ մի պատվիրակություն չի գնացել Հայաստանից, բայց կարող եմ տիկին Զախարովային կամ ԱԳՆ-ին խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը փոխանցի, օրինակ, ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունը: Կարող եմ 100 հազարի ավելի փախստականների անունները փոխանցել տամ, եթե իրենց հետաքրքիր է, այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում:

Ընդհանուր առմամբ, ես աբսուրդներ ու ստեր, որն արդեն գործելաոճ է դարձել, չեմ մեկնաբանում: Նա ուղղակի սուտ է խոսում»,-ասաց ԱԺ նախագահը:

Դիտարկմանը, որ Նոր Նորքի թաղապետն էր մեկնել Ուկրաինա, Ալեն Սիմոնյանը հեգնանքով արձագանքեց. «Ես կփոխանցեմ Նոր Նորքի թաղապետարանին, Նոր Նորքի թաղապետարանը պաշտոնապես կպատասխանի Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությանը: Ես խոսք եմ տալիս, որ թաղապետարանը կպատասխանի կամ կգրի: Կարող է մեր հարեւանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա: Չի կարող որեւէ պատգամավոր տեղ գնա ու որեւէ մեկը դրա մասին չիմանա, էլ չեմ ասում պատգամավորական խումբ: Սուտ է, ստեր»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30