Զախարովան՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին

Մոսկվան բացասական վերաբերմունք ունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը և բազմիցս նշել է դրա առճակատողական էությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ նրա՝ սա իրականում կիսառազմական ներկայություն է հայկական տարածքում: Անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե իբր Հայաստանում ԵՄ դիտորդները զբազված են լրտեսությամբ, Զախարովան նշել է, թե ապացույցներ պետք չեն՝ հասկանալու համար այդ «առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակները»։

«Որևէ տեղ ապացույցներ փնտրելու կարիք չկա, ամեն ինչ ակնհայտ է. այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական նպատակաները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Առավել ևս, երբ դրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, բոլորին ամեն ինչ պարզ դարձավ: Ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուց բացի ԵՄ-ի նմանօրինակ նախաձեռնություններից այլ բան սպասել չարժե»,- ասել է Զախարովան:

Նա վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասում առկա բոլոր խնդիրներ պետք է և կարող են լուծվել միայն տարածաշրջանային պետությունների համատեղ ջանքերով՝ առանց արտաքին միջամտության և հաշվի առնելով տարածաշրջանային երկրների շահերը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30