Տվյալների մեծ արտահոսք․ 280 հազար հայաստանցու հեռախոսահամար կա. մեդիափորձագետ

Հեռախոսահամարների տվյալների մեծ բազայի արտահոսք է եղել, որում մոտ 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տեղեկատվության անվտանգության և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ինչպես նշել է մեդիափորձագետը, որ խոսքը հավանաբար Getcontact ծրագրի բազայի մասին է։

«Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց՝ հատուկ ծառայություններին պատկանելությունը, քանի որ ընկերներից մեկն այդպես է նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30