Յուրաքանչյուր խաղ կարևոր է, կփորձենք հաղթել․ Ժիրայր Շաղոյան

Վաղը Երևանում կայանալիք Հայաստան-Ղազախստան խաղից առաջ այսօր կայացավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը, որին մասնակցեց նաև մեր թիմի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Կրկին վերադարձա հավաքական։ Կարծում եմ՝ նախորդ հանդիպումը լավ ստացվեց, կարող էինք հաղթել։

Միշտ ուրախ եմ, որ խաղում եմ հավաքականում, միշտ պատրաստ եմ օգնել։ Կարծում եմ՝ մեր կազմով կարող ենք շատ մեծ հաջողությունների հասնել։

Վաղը ակնկալում ենք միայն հաղթանակ, քանի որ յուրաքանչյուր խաղ կարևոր է, կփորձենք հաղթել անպայման»,- ասաց Շաղոյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30