ՆԱՏՕ-ն մշակում է ներխուժում ՀԱՊԿ երկրներ. Շոյգու

ՆԱՏՕ-ն մշակում է ներխուժում ՀԱՊԿ երկրներ, օդում սադրանքների թիվն ավելանում է:

Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիքը «ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումն է»։

«Հավաքական անվտանգության գոտու հյուսիսային և արևմտյան սահմաններին ավելանում է դաշինքի ռազմական ներկայությունը, կատարվում են զորավարժություններ, որոնց ժամանակ տեղակայվում են սպառազինության նոր համակարգեր՝ ուսումնասիրելու համար այդ թվում ՀԱՊԿ երկրների տարածք ներխուժելու պրակտիկան»,- ասել է Շոյգուն։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031