Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին

Վրաստանում հուլիսի 6-ին ձերբակալվել է մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Silk Road Group-ի, Silknet-ի և Euronews Georgia-ի հիմնադիր ու սեփականատեր Գիորգի Ռամիշվիլին, հաղորդում է վրացական «Պիրվելի» հեռուստաալիքը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդանավակայանում գործարարի ձեռքի ուղեբեռի ստուգման ժամանակ հայտնաբերվել է հրազեն։ Գերատեսչությունը նշում է, որ զենքն օրինական է, սակայն գործարարն այն կրելու թույլտվություն չի ունեցել։

Ռամիշվիլիին առաջադրված մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան 3-6 տարի ազատազրկում է սպառնում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031