Այս պահին որևէ բռնկում չկա․ նախարարը՝ աղետի գոտում առկա իրավիճակի մասին

Աղետի գոտում ամենօրյա աշխատանք է տարվում։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ջրի հետազոտություններ են կատարվում, բակային այցեր՝ հասկանալու համար, թե մաքրման աշխատանքներից հետո ինչ ռիսկեր կան, ու ինչ պետք է արվի։ Այս պահին վիճակը կառավարելի է, որևէ բռնկում չկա»,- հավաստիացրեց նա։

Վերջինս աշխատանքային այցով եղել է Ալավերդու և Նոյեմբերյան համայնքների բժշկական կենտրոններում, որոշ բնակավայրերում։

Նրա խոսքով՝ թիմը միասնական աշխատում է, որպեսզի բնակչության առողջական վիճակի խնդիրներ չառաջանան․ «Եթե ինֆեկցիաների մասով խնդիր լինի, թիմը պատրաստ է»։

Նախարարը վստահեցրեց՝ ցանկացած ինֆեկցիաների ռիսկերի բռնկման դեպքում կանխարգելիչ աշխատանքներով կզրոյացվեն այդ ռիսկերը։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից տեղեկացրել են, որ աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարել, սակայն ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել:

Մշտադիտարկման արդյունքները փաստում են՝ այժմ չեզոքացված են նաև աղետի առաջին օրերին խմելու ջրում ի հայտ եկած սանիտարական շեղումները:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30