Ամեն ինչ կանենք՝ ֆուտբոլը վերադառնա Կապան․ ՀՀ վարչապետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ծրագրերում ընդգրկվել է Կապանում ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզային համալիր և կից ենթակառուցվածքներ կառուցելու հարցը։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Վարչապետը արձագանքելով նախարարին, ընգծեց․ «Այս պատմությունը 2018 թվականից է սկսվել, երբ ես Կապան այցելեցի, կապանցիները բարձրացրել էին հարց՝ խնդրում էին, որ ամեն ինչ անենք, որ ֆուտբոլը վերադառնա Կապան, իսկ խնդիրը Կապանի ֆուտբոլային մարզադաշտի և օժանդակ կառույցների իրավական տարբեր կարգավիճակների, սեփականատերերի և նրանց միջև եղած հակասությունների պատճառն էր։ Երկար տարիներ Կապանը թեև սովոր էր, որ որպես կյանքի անբաժանելի մաս ֆուտբոլային խաղեր էին տեղի ունենում, բայց դա ընդհատվել էր։

Ես խոստացա, որ դա տեղի կունենա, բայց դրա իրագործումը բարդ ընթացք ստացվեց»։

Վերջինս հիշեցրեց, որ Կապանում այժմ ձևավորվել է երկու ֆուտբոլային թիմ՝ «Գանձասարն» ու «Սյունիքը»․ «Գանձասար» ֆուտբոլային ակումբը առաջին խմբի առաջնությունում գրավել է առաջին տեղը, հիմա պետք է հանդես գա բարձրագույն խմբի առաջնությունում, այդ հաջողությունը խնդրի առաջ կանգնեցրեց, որովհետև Կապանի մարզադաշտը չի համպատասխանում բարձրագույն խմբի ֆուտբոլային խաղերի անցկացման չափանիշներին ու քանի որ այնտեղ կան իրավական հակասություններ, որևէ մեկին հորդորել որ ներդրումներ անի, հնարավոր չէ»։

Ըստ Կառավարության ղեկավարի՝ քննարկումների արդյունքում լուծումը որոշվել է այն, որ հակասող բոլոր հատվածները գերակա շահով դառնան պետական սեփականություն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30