Ցավոք, բավական մեծ թվեր կլինեն՝ հաշվի առնելով ընդգրկվածությունը. Սանոսյանը՝ աղետի գոտու վնասների մասին

Հանձնաժողովներ կան ստեղծված՝ հանրապետական, մարզային և համայնքային: Աշխատում են, գնահատում վնասները:

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով աղետի գոտուն:

«Գիտեք, որ դրանք բավական բազմաշերտ են, սկսած պետական խոշոր ենթակառուցվածքներից՝ միջպետական, տեղական ճանապարհներ, երկաթգիծ և այլն, այնպես էլ համայնքային և տեղական նշանակության անհատական բիզնես տարբեր կենտորններ, այգիներ և այլն, բայց դեռ վնասների չափը ընդհանրացնել հնարավոր չէ»,- նշեց նախարարը:

Սանոսյանը նաև օրինակներ բերեց. «Կան բարձրահարկ շենքեր, որոնց առաջին հարկերը ջրով և տիղմով էին լցվել: Հիմա Քաղաքաշինության կոմիտեի գործընկերները նախնական ուսումնասիրություններ են անում, բայց դեռ բավական ժամանակ կպահանջվի, որպեսզի հասկանանք՝ շենքը ինչ աստիճանի է վնասվել, վնասվել է, թե չէ, վթարայնության ինչ աստիճան ունի, այլևս ապրելու ենթակա է, թե՝ չէ: Աշխատանք տանում ենք, որոշակի գնահատումներ կլինեն, որոշ ժամանակ հետո միգուցե կկարողանանք խոսել, բայց, ցավոք սրտի, բավական մեծ թվեր կլինեն՝ հաշվի առնելով և՛ ընդգրկվածությունը տարածական, և՛ ոլորտային»:

Արրձագանքելով հարցին, թե համայնքներից որն է ամենաշատը տուժել, Գնել Սանոսյանն ասաց. «Ակնհայտ Ալավերդին է տուժել, հատկապես հենց Ալավերդի քաղաքը՝ իր թաղամասերով և Քարկոփ բնակավայրը: Քարկոփը, եթե գյուղական բնակավայրերից նայենք, ամենատուժածն է, որովհետև գրեթե ամբողջ գյուղը լցվել էր ցեխով, ցեխաջրով, տիղմով, որտեղ հիմա ակտիվ աշխատանքներ են ընթանում»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30