Անահիտ Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին, բայց ոչ լրագրողների ներկայությամբ. խոսնակ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին, սակայն ոչ լրագրողների ներկայությամբ։ Այս մասին բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, շարժման մասնակիցների հետ, երթով հասել է ՄԻՊ գրասենյակի շենքի մոտ։

Սրբազանը հայտարարեց, որ իրենք այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի իրենց հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե՞ այլոց։

«Իմացանք, որ ՄԻՊ խոսնակը գալիս է հանդիպման։ Հիմա տեսեք տարբերությունը. բոլոր գերատեսչությունների դիմաց ոստիկանական ահռելի շարքեր էին, ՄԻՊ-ի դիմաց չկան։ Կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանն իրենց աչքում կարևորություն չունի, կա՛մ ուզում են ցույց տալ, որ ՄԻՊ-ը իրոք ծառայում է մարդկանց»,–ասաց Բագրատ սրբազանը։

ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը մոտեցավ ակցիայի մասնակիցների ու հայտարարեց, որ Մանասյանը պատրաստ է Բագրատ սրբազանին և մինչև 4 անձի ընդունել, լսել նրանց և տալ հուզող հարցերի պատասխանը, բայց առանց լրագրողների։

Բագրատ սրբազանն էլ իր հերթին նշեց, որ առնվազն 3 լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30