Բագրատ սրբազանն աջակիցների հետ ՄԻՊ գրասենյակի մոտ է, Պաշտպանից հարցերի պատասխաններ են ակնկալում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ է։

Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ եկել են այստեղ՝ հարցերի պատասխանները ստնալու։

«Մեզ ցույց տան իրենց գնահատակնները, թե այս ընթացքում ՄԻՊ-ը ծառայե՞լ է մարդու իրավունքներին, թե՞ այլ բանի: Այս ընթացքում ոստիկանության գործողություններին, որ խոշտանգել են 30-40 հոգով Աշոտ Սիմոնյանին, արգելափակել են Վեհափառի մուտքը, արտգործնախարարության մոտ տղաների ու Արցախի համայնքապետերին ապօրինի կալանավորելու մասին», — հայտարարեց Բագրատ սրբազանը։

Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկեց, որ սրբազանը չորս քաղաքացիների հետ վերև բարձրանա՝ առանց լրագրողների։

«Գնահատում ենք Ձեր առաջարկը, կարծում ենք, որ ՄԻՊ-ի գործը պիտի բաց, թափանցիկ լինի, կարևոր է, որ հրապարակային, հանգիստ նեկայացնի գնահատականները։ Սա փոխանցեք պաշտպանին», — արձագանքեց շարժման առաջնորդ Բարգրատ սրբազանը։

Անցած շաբաթ տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանությունը հարյուրավոր ցուցարարների բերման ենթարկեց, երկուշաբթի էլ ուժայինները ծեծեցին դաշնակցական պատգամավորին։ Այս դեպքից հետո հայաստանյան 5 իրավապաշտպան կազմակերպությունները պահանջեցին անհապաղ արդյունավետ քննություն անցկացնել ու պատասխանատվության կանչել բոլոր մեղավոր ոստիկաններին։

Վերջին ամիսներին ոստիկանական բռնությունների, անհամաչափ ուժի կիրառման համար իշխանություններին քննադատել են ԱՄՆ պետքարտուղարությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30