Սահմանազատումը պետք է լինի միայն անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա. ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է լինի միայն անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա, այդպես է եղել Տավուշի՝ արդեն իսկ սահմանազատված հատվածում:

Այս մասին վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Մեր միանշանակ որոշումն է, որ սահմանազատման գործընթացը պետք է լինի միայն անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա: Եվ այդպես էլ եղել է այն հատվածում, որը սահմանազատվել է»,–ասաց Միրզոյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30