Օդերևութաբանական պատմության ընթացքում մայիս ամիսը բացառիկ է եղել․ Սուրենյանը պարզաբանում է

Օդերևութաբականական պատմության ընթացքում մայիս ամիսը բացառիկ է եղել։

Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Մայիսը հայտնի է որպես ամենախոնավ ամիսը Հանրապետությունում, բայց այս տարի տեղումների քանակը բացառիկ առատությամբ հանդես եկավ, որի պատճառը ինչպես Միջերկրական ծովից, այնպես էլ հարավից, հարավ-արևմուտքից, արևմուտքից ներթափանցող ցիկլոներն են»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մայիսի 31- ին տեղումները կազմել են նորմայի 200-ից 270 տոկոսը, իսկ Լոռիի հատվածում միայն մայիս ամսվա ընթացքում տեղումները եղել են Արարատյան դաշտի տարեկան տեղումների չափ։

Ըստ Սուրենյանի՝ մայիսը աչքի է ընկել նաև կարկտահարությունների բացառիկ առատությամբ, եղել են ինտեսիվ դեպքեր։ Վերջին կարկտահարության դեպքը Վարդենիսի հատվածում հասել է 2-3 սմ-ի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30