Արարատ Միրզոյանը ԱԺ կգնա. ի՞նչ է քննարկվելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Ինչպես հայտնի է, այս շաբաթ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումներն են ընթանում: Նախարարները, ուժային կառույցների ու պետական կառույցների ղեկավարները կամ ներկայացուցիչները գալիս են ԱԺ՝ յուրաքանչյուրն իր ոլորտի զեկույցը ներկայացնելու:

Ահա այսօր, հերթը Արարատ Միրզոյանինն է՝ ԱԺ-ում հաշվետվությունը ներկայացնելու: Հիշեցնենք, որ հանձնաժողովներում 2023 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումից հետո այն նաեւ ԱԺ քառօրյա նիստերին է քննարկվելու՝ կրկին վարչապետի եւ նախարարների մասնակցությամբ:

Նշենք, որ Արարատ Միրզոյանը նախորդ շաբաթ եւս ԱԺ էր եկել՝ ՔՊ-ի հետ փակ հանդիպման»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30