Սնուփ Դոգի համերգը կայանալո՞ւ է, թե ոչ․ հարցում ՝ ԿԳՄՍ

Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությունից։

Դեռևս 2023 թվականի ամռանը տեղեկություն տրածվեց, թե Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը։ Այնուհետև պարզ դարձավ, որ խոսքը Սնուփ Դոգի մասին է, և համերգը կկայանա 2023թ սեպտեմբերին, ապա համերգը հետաձգվեց։

Լրատվամիջոցը ԿԳՄՍ նախարարությունից, մասնավորապես հետաքրքրվել էր, ի վերջո համերգը կայանալո՞ւ է, թե ոչ, և պետբյուջեից համերգի համար վճարած գումարը վերադարձվելո՞ւ է, թե ոչ։

«ՀՀ կառավարության 15,02,2024 թ․ N218-Ն որոշման հիման վրա համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև փետրվարի 19-ին կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում։ Ներկայում «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն բանակցում է երգչի հետ համերգի ժամկետները հստակեցնելու ուղղությամբ»,- ասված է ԿԳՄՍՆ պատասխանում։

Ինչ վերաբերում է պետբյուջեից համերգի համար վճարած 2,3 մլրդ դրամին ԿԳՄՍՆ-ից հայտնել են․

«ՀՀ պետական բյուջեից գումարը հատկացվել է Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար, և քանի որ ներկայում կազմակերպությունն իրականացնում է համերգի ժամկետների հստակեցում, հարցին վերջնական պատասխան կարող է տրվել միայն համերգի կայանալուց հետո»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30