Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ, մանկավարժ Յուրի Մինասյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից:

Հայաստանի նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ հունիսի 3-ին, ժամը` 18:00-20:00 «Զոլեր» սգո սրահում ( հասցե՝ Գրիգոր Հասրաթյան 25/3) : Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ հունիսի 4-ին ժամը, ժամը 13:00 նույն վայրից:

Յուրի Մինասյանը ծնվել է 1942 թվականին։ 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1970 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։

Յուրի Մինասյանի կոմպոզիցիաներն առանձնանում են հայ քանդակագործության ավանդույթների հարազատությամբ։

Գործերից պահվում են ՀՀ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, արտերկրի մի քանի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ 1969 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթներում արժանացել է մրցանակների։

Յուրի Մինասյանը քանդակագործ, բեմանկարիչ Դավիթ Մինասյանի հայրն է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30