Պաղպաղակներ՝ ոստիկաններից. Հունիսի 1–ի առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1–ին, Ներքին գործերի նախարարությունն ու ենթակա ծառայությունները մանուկների օրը անմոռանալի են դարձրել:

Ներքին գործերի նախարարությունը տոնական միջոցառումներից տեսանյութ է հրապարակել:

«Սիրելի՛ փոքրիկներ, շնորհավորում ենք պայծառ ու լուսավոր տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղ երկինք, անհոգ ու երջանիկ մանկություն:

Ձեր անվտանգությունն ու ապահովությունը մեր պարտականությունն է, որը սիրով ու մեծ հոգատարությամբ ենք անում»,–ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30