ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգ

Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում տեղի է ունեցել բացօթյա տոնական համերգ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Swag Kids մանկապատանեկան խումբը, եվրատեսիլյան պատվիրակներ Նարե Ղազարյանը և Yan Girls խումբը, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի երգչախումբը։

Համերգն իրականացրել է «Ազնավուր» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և համագործակցությամբ: Միջոցառման աջակիցն էր Գյումրու համայնքապետարանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30