Գյումրիում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը

Գյումրու Թատերական հրապարակում կայանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը:

Հանրահավաքի մասին Բագրատ Սրբազանը հայտարարել էր նախօրեին Երևանում։ Այսօր առավոտյան քաղաքացիներն ու Սրբազանը ավտոերթով հասել էին Գյումրի։

Գյումրու Թատերական հրապարակում այսօր ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ պետք է ունենար նաև Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը՝ խմբավար Մարիա Գալստյանի գլխավորությամբ:

Բագրատ Սրբազանն ասել էր, որ ներկա են լինելու համերգին: Սակայն, միջոցառումը չեղարկվել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով, համերգը կայացել է նախատեսվածից վաղ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30