Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման թափ հավաքելու հետ մեկտեղ ինտենսիվացել են թուրք-ադրբեջանական աջակցությունները Հայաստանի այս պահի իշխանություններին: Իհարկե, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական ու թուրքական շրջանակները Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը սատարող, աջակցող հայտարարություններ են շրջանառում:

Կարելի է ասել, որ 2020-ի կապիտուլ յացիայից հետո դա պարբերական բնույթ է կրում: Ոչ պակաս բնութագրական է, որ, օրինակ՝ 2021-ի փետրվարին, երբ Հայաստանի ԶՈՒ գեներալիտետը պահանջեց կառավարության հրաժարականը, առաջինն ու կայծակնային արագությամբ արձագանքողը Թուրքիայն ղեկավարությունը եղավ՝ հայտարարելով, թե անթույլատրելի է Հայաստանում ռազմական հեղաշրջումը: Բայց այն, ինչ կատարվում ու դիտարկվում է վերջին շրջանում, իսկապես հատկանշական է և բնութագրական:

Փաստորեն, քպականներից ու իրենց մի քանի սատելիտներից և «ֆեյք»-ֆաբրիկաներից բացի, Նիկոլ Փաշինյանի երերացող իշխանությանն աջակցելու են նետվել ադրբեջանական ու թուրքական քարոզիչներն ու ոչ միայն քարոզիչները: Այդ հետաքրքրական հանգամանքները, բնականաբար, գրավել են փորձագետների ուշադրությունն ու աննկատ չեն մնացել: Այդ շարքից կարելի է առանձնացնել թուրքական, նաև ադրբեջանական քարոզչաքաղաքական դաշտերի անցուդարձին մասնագիտորեն հետևող թուրքագետ Վարուժան Գեղամյանի դիտարկումներն ու արձանագրումները: Մասնավորաբար, նա տեղեկացնում է, որ «Սրբազան պայքարի» մեկնարկից հետո Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս Փաշինյանին աջակցող հայտարարություններով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30