Բագրատ Սրբազանը գնում է Կառավարական առանձնատուն՝ հանդիպելու Փաշինյանին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ և վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ու հորդորելով հրաժարական ներկայացնել։

«Հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին հանդիպելու, ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ», — ասաց նա, ապա հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո շարժվելու են դեպի Կառավարական ամառանոց՝ ակնկալելով հանդիպել Փաշինյանին։

Վարչապետը այսօր կեսօրին Լոռու և Տավուշի մարզեր է մեկնել, որտեղ հեղեղների հետևանքով փլուզումներ են, ավերածություններ։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ազդարարեց մայիսի 27-ի առավոտից անհնազանդության և բողոքի ակցիաների մեկնարկի մասին։

«Ստիպելու ենք իշխանությանը հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ», — խոստացավ նա։

ՆԳՆ ոստիկանությունը հանրահավաքից առաջ հանդես էր եկել հորդորով՝ խստորեն պահպանել հասարակական կարգը։

Ավելի վաղ հանրահավաքին հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն հենց Տավուշի թեմի առաջնորդն է։

Իշխանությունները պնդում են, որ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա, իսկ շարժումը մարել է։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031