Skip to main content

Քննարկվել են Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարման ընթացքը

ՆԳ նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արփինե Սարգսյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, ծառայությունների պետերը, նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը։

Քննարկվել են ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրով ՆԳ նախարարությանն ու ենթակա ծառայություններին վերաբերող դրույթները։ Ներկայացվել են դրանց իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ինչպես և նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

Արփինե Սարգսյանն ընդգծել է Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և հետևողական իրականացման կարևորությունը՝ հանձնարարելով ապահովել յուրաքանչյուր ուղղությամբ սահմանված նպատակների պատշաճ և ժամանակին կատարումը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031