Թրամփը կարծում է, որ Պուտինին կանգնեցնելու միակ ճանապարհը Դոնբասը հանձնելն է. Զելենսկի

«Թրամփի վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը Դոնբասը Ռուսաստանին հանձնելն է»։

Այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդը ընդգծել է, որ այս մոտեցումը համարում է անհասկանալի:

«Նրանք ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Ինձ անհանգստացնում է այն, որ նրանք տեսնում են դա անելու միայն մեկ ճանապարհ։ Վստահ եմ, որ Թրամփը և նրա թիմը ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Բայց ինչո՞ւ պետք է մենք վճարենք դրա համար։ Մենք ագրեսորներ չենք»,- ասել է Զելենսկին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930