Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի վրա հարձակումներում ներգրավված ամերիկյան ինքնաթիռների համար, հայտնել է իսպանական El Pais թերթը։
Օդային տարածքի փակումը, որը ստիպելու է ռազմական ինքնաթիռներին շրջանցել ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիան Մերձավոր Արևելքում իրենց թիրախներին հասնելու ճանապարհին, չի ներառում արտակարգ իրավիճակները։
«Այս որոշումը Իսպանիայի կառավարության կողմից արդեն իսկ կայացված այն որոշման մի մասն է՝ չմասնակցել կամ չնպաստել մի պատերազմի, որը սկսվել է միակողմանիորեն և հակասում է միջազգային իրավունքին»,- ասել է էկոնոմիկայի նախարար Կառլոս Կուերպոն՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե Իսպանիայի օդային տարածքը փակելու որոշումը կարո՞ղ է վատթարացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ամենաակտիվ քննադատներից մեկն է՝ դրանք բնութագրելով որպես անխոհեմ և անօրինական։
Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել առևտուրը Մադրիդի հետ պատերազմում Իսպանիայի բազաներից օգտվելու հնարավորությունը ԱՄՆ-ին մերժելու պատճառով:






































