Ռուսական լցանավը, որը տեղափոխում է շուրջ 730,000 բարել հում նավթ, ժամանել է Կուբա. Պեսկով

Կրեմլում ուրախ են, որ ռուսական «Անատոլի Կոլոդկին» լցանավը, որը տեղափոխում է շուրջ 730,000 բարել հում նավթ, ժամանել է Կուբա, և նշում են, որ կղզի մատակարարումների թեման նախապես քննարկվել է ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հայտարարել է, որ դաժան շրջափակման պայմաններում Կուբան նավթի և նավթամթերքի կարիք ունի՝ էլեկտրաէներգիա արտադրելու, բնակչությանը բժշկական և այլ ծառայություններ մատուցելու համար։

«Իհարկե, Ռուսաստանն իր պարտքն է համարում մի կողմ չմնալ և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մեր կուբացի ընկերներին: Մենք ուրախ ենք, որ նավթամթերքի այս խմբաքանակն արդեն ժամանել է կղզի»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը հաստատել է, որ կղզի մատակարարումների թեման նախապես քննարկվել է ԱՄՆ-ի հետ:

«Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, ես միայն կարող եմ հաստատել, որ այս թեման նախապես բարձրացվել է մեր ամերիկացի գործընկերների հետ շփումների ընթացքում»,- պատասխանել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը արգելել էր վենեսուելական նավթի մուտքը Կուբա, ինչը երկրում հանգեցրել էր ճգնաժամի:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031