Հնդկաստանում ուղևորը վախեցել է ուրվականից և թռիչքի ժամանակ փորձել բացել ինքնաթիռի դուռը

Բանգալորից Վարանասի թռչող չվերթի ուղևորը փորձել է բացել վթարային դուռը՝ իր արարքը բացատրելով ուրվականների հանդեպ ունեցած վախով:

Բանգալորից Վարանասի թռիչքի ժամանակ՝ IndiGo ավիաընկերության ուղևորը փորձել է բացել Airbus A321 ինքնաթիռի վթարային դուռը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով NDTV հեռուստաալիքին:

Միջադեպը տեղի է ունեցել մոտ 150 մետր բարձրության վրա՝ վայրէջքից քիչ առաջ, երբ օդանավում ավելի քան հարյուր մարդ է եղել: Անձնակազմին հաջողվել է կանխել դռան բացումը, իսկ օդաչուն ստիպված է եղել գնալ վայրէջքի երկրորդ շրջանի:

Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Վարանասիի օդանավակայանում. ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Այդուհանդերձ, կատարվածը լուրջ սթրես է պատճառել օդանավում գտնվողներին։ Վայրէջքից հետո միջադեպի մեղավորը բերման է ենթարկվել և հանձնվել ոստիկանությանը։

Հարցաքննության ժամանակ տղամարդն իր գործողությունները բացատրել է նրանով, որ գործել է անգիտակցաբար. նրա խոսքով՝ ինքը ցանկացել է լքել ինքնաթիռը, քանի որ իրեն ուրվական է հետապնդել: Իրավապահները հետաքննություն են իրականացնում դեպքի փաստով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031